Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընտրակաշառքը թիվ մեկ «թեկնածուն» է

Ընտրակաշառքը թիվ մեկ «թեկնածուն» է
21.03.2017 | 20:12

«Աղքատ ժողովրդին կառավարելը շատ հեշտ է»,-երեկ Մալաթիա տոնավաճառում քարոզչություն անելուց հետո սրտնեղած ասել է «Ազատ-դեմոկրատներ» կուսակցության թեկնածու Անահիտ Բախշյանը, և նա միանգամայն ճիշտ է:

Սակայն զուր են մեր ընդդիմադիրները պիտակավորում, վիրավորում այն քաղաքացիներին, ովքեր, խոսք լսելու փոխարեն, թեկնածուներից փող են ուզում:
Մեր հասարակությունը, իր մեծամասնության մեջ, լյումպենացված է, զուրկ արժեքային համակարգից: Բայց սրա համար ամենահեշտը` հասարակությանը մեղադրելն է: Իրականում` հասարակության դիմազրկումը պարտադրվել է էլիտայի կողմից` երկու տասնամյակ շարունակ: Երբ հասարակությունը շարունակ բախվում է զոռբայության ու պոպուլիզմի պատին, հարստահարվում և հուսախաբ է լինում, նրան դժվար է մեղադրել, որ առաջնորդվում է ոչ թե արժեքներով, այլ` սպառողական հոգեբանությամբ:

Սրան գումարենք արտագաղթը, որը, բացասական իմաստով, փոխեց մեր հասարակության որակական կազմը:
Այն, ինչ անում են օլիգարխ թեկնածուները` դա ընտողին կաշառել ու նրա վարքը վերահսկել է նշանակում: Եթե նրանցից մեկին հասարակությունը «թագավոր», մյուսին` «բարերար» է կոչում, դրանից իրականությունը չի խամրում: Դա ընդամենը փաստում է, որ այլևս մեր հասարակության մեծամասնության էլեկտորալ վարքը վերահսկվում է քրեաօլիգարխիկ համակարգի կողմից:


Հրաշքով իրավիճակը կփոխվեր, եթե հասարակության ակտիվ փոքրամասնությունը տեսներ ռեալ քաղաքական ծրագիր, այլընտրանք ու իր ակտիվությամբ դառնար գործոն: Այս քարոզարշավում նման բան չտեսանք, իսկ օլիգարխիան լյումպենին կարող էր տանել խռովության կամ փողով «լռեցնել»: Գործում է երկրորդ տարբերակը, որովհետև օլիգարխիան անդառնալիորեն ներծծված է իշխանություն կոչվածի մեջ:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ